Ողջ գործընթացի կառավարումը՝ մեկ հարթակում․ պայմանագրի կնքում, ստուգված վարձակալներ և վարձավճարի երաշխավորված ստացում։
Ավտոմատ վճարումներ․ պայմանագրով սահմանված օրը վարձավճարի փոխանցում սեփականատիրոջ բանկային հաշվին՝ անկախ այն փաստից՝ վարձակալն արդեն վճարել է, թե՝ ոչ։
Ձեր փոխարեն հարկերի վճարման գործընթացի կազմակերպում։
Ինչպես է աշխատում սեփականատիրոջ համար
Սեփականատերը հարթակում ավելացնում է իր անշարժ գույքը և ստեղծում վարձակալության պայմանները՝ նշելով վարձավճարը, ժամկետները և կանոնները։
Rentie հավելվածը ավտոմատ ձևավորում է պայմանագիրը հայերեն և անգլերեն լեզուներով։
Սեփականատերը վարձակալին ուղարկում է հրավերի կոդ, որի միջոցով վերջինս միանում է կոնկրետ պայմանագրին։
Վարձակալը ներկայացնում է անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ ID քարտ) տվյալները, լուսանկար և հայտարարագրում է տնային տնտեսության կազմը՝ մեծահասակներ, երեխաներ և ընտանի կենդանիներ։
Եթե բնակարանում բնակվելու են այլ չափահաս անձինք ևս, նրանք նույնպես միանում են որպես համավարձակալներ և անցնում նույնականացման գործընթացը։
Վարձակալը, սեփականատերը, բոլոր համավարձակալները և, անհրաժեշտության դեպքում, երաշխավորը էլեկտրոնային եղանակով ստորագրում են նույն պայմանագիրը։
Վարձավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է բանկային քարտով, իսկ Rentie հավելվածն այն փոխանցում է սեփականատիրոջը։
Վարձակալության ժամկետի ավարտին սեփականատերը կարող է առաջարկել պայմանագրի երկարաձգում։ Եթե վարձակալը դուրս է գալիս բնակարանից, իրականացվում է երկրորդ զննությունը, որի արդյունքները համեմատվում են մուտքի պահին կազմված ակտի հետ։
Դեպոզիտ վճարելու դեպքում Rentie հավելվածն անվճար է:
Ոչ մի այլ թաքնված վճար։ Ներառում է բոլոր հարկերը, փոխանցումների և վճարումների միջնորդավճարները և այլ ծախսեր։
Ի՞նչ կստանաք
Սեփականատերերի համար
Պայմանագրով սահմանված օրը վարձավճարը փոխանցվում է Ձեր բանկային հաշվին՝ անկախ այն փաստից՝ վարձակալն արդեն վճարել է, թե՝ ոչ։
Վարձակալի հետ վճարումների գործընթացը կառավարվում է Rentie-ի կողմից․ Ձեր եկամուտը կախված չէ նրանց վճարումից։
Վարձակալը ներկայացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, լուսանկար և հայտարարագրում է տնային տնտեսության կազմը։ Բոլոր չափահաս համավարձակալները նույնպես անցնում են նույնականացման գործընթացը։
Պայմանագրերը կազմվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան և ստորագրվում են թվային ստորագրությամբ ու ժամանակային դրոշմով։
Մուտքի և ելքի զննման ակտերով՝ լուսանկարներով, գնահատականներով և երկու կողմերի թվային ստորագրություններով։ Ստորագրումից հետո արձանագրությունները չեն կարող փոփոխվել։
Հավելվածում տեսնում եք յուրաքանչյուր գույքի եկամուտների մանրամասն վերլուծություն, կարող եք արտահանել տվյալները CSV ձևաչափով և պահել բոլոր փաստաթղթերը մեկ թվային արխիվում։
Դուք վերահսկում և փակում եք հայտերը հավելվածում, իսկ Rentie-ն հետևում է, որ պայմանագրով պատասխանատու կողմը թերությունը վերացնի սահմանված ժամկետում։
Մենք կտեղեկացնենք Ձեզ
Նախագրանցվել